Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճանաչումը կարող է դառնալ այս իրավիճակից ելք. Փաշինյան
Հայաստանի վարչապետը կոմպրոմիսի պատրաստակամություն հայտնում է, բայց հարցականի տակ է դնում՝ արդյոք այդ պատրաստակամությունը փոխադա՞րձ է: Գերմանական «ZDF» հեռուստաալիքին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում է.
«Կոմպրոմիսը հնարավոր է այն պայմաններում, եթե կողմերը պատրաստ են կոմպրոմիսի: Ադրբեջանը պատրաստ չէ: Տեսեք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները նախագահների մակարդակով՝ Դոնալդ Թրամփ, Էմանուել Մակրոն և Վլադիմիր Պուտին, հայտարարություն են ընդունում և կոչ են անում անհապաղ դադարեցնել կրակը: Հայկական կողմերը ողջունում են այդ հայտարարությունը: Ադրբեջանը չի արձագանքում որևէ կերպ: Իսկ Թուրքիան հայտարարում է, որ հույս ունի, որ Ադրբեջանը չի դադարեցնի ռազմական գործողությունները, որից հետո Ադրբեջանը հայտարարում է, որ ռազմական գործողությունները կդադարեցնի միայն, այսպես ասած, Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիայից հետո:
Եվ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճանաչումը, այո՛, կարող է դառնալ այս իրավիճակից ելք»:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հադրութ ներխուժողը երբեք կենդանի դուրս չի եկել. Bars Media-ի տեսանյութը Հադրութից
Հադրութցիները ջախջախել են Հադրութ քաղաք ներխուժել փորձող թուրք-ադրբեջանական հատուկ ստորաբաժանումներին։Տեսանյութը՝ Bars M...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս: