Լեռնային Ղարաբաղի բնակիչները պետք է ապրեն ազատ և որոշեն իրենց կյանքը. Մնացականյան
Խաղաղ բանակցությունների գործընթացում Հայաստանի Հանրապետության համար առաջնայինը եղել և մնում է Արցախի մեր հայրենակիցների անվտանգության գերակայությունը: Այստեղ առանձնահատուկ նշանակություն ունի նրանց ինքնորոշման իրավունքի արտահայտման ճանաչումը և իրականացումը:
Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներն ամփոփելիս:
«Խաղաղ բանակցությունների գործընթացում մեզ համար առաջնայինը եղել և մնում է մեր հայրենակիցների անվտանգության գերակայությունը, և մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի իրենց ինքնորոշման իրավունքի արտահայտման ճանաչումը և իրականացումը, որը կբերի Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների՝ այդ կարևոր նպատակին հասնելուն, որը ամրագրում է իրենց ինքնորոշման իրավունքը, ամրագրում է այդ իրողությունը, որ նրանք պետք է ապրեն ազատ և որոշեն իրենց կյանքը, ճակատագիրը այդ կարգավիճակում որպես մի միավոր, որը ճանաչված լինի բոլորի կողմից այն բոլոր առումներով, որպես անկախ պետություն»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հադրութ ներխուժողը երբեք կենդանի դուրս չի եկել. Bars Media-ի տեսանյութը Հադրութից
Հադրութցիները ջախջախել են Հադրութ քաղաք ներխուժել փորձող թուրք-ադրբեջանական հատուկ ստորաբաժանումներին։Տեսանյութը՝ Bars M...