Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հրավիրվել են Մոսկվա

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հրավիրվել են Մոսկվա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները գերիների և զոհվածների մարմինների փոխանակման նպատակով: Այս մասին հաղորդում է Կրեմլի…

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները գերիների և զոհվածների մարմինների փոխանակման նպատակով: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած մի շարք հեռախոսազրույցներից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահը կոչ է անում մարդասիրական նկատառումներով դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացող մարտական գործողությունները, որպեսզի հնարավոր լինի փոխանակել գերիներին և զոհվածների մարմինները:

Այդ հարցերի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ հոկտեմբերի 9-ին Մոսկվա են հրավիրվում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ հոդվածներ

Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Արցախ ուղարկվող ահաբեկիչների պատրաստման ճամբարներին

Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ահաբեկի...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250