Եթե չդադարեցնեն բռնությունը՝ մենք կճանաչենք Արցախի անկախությունը
Եթե Բաքուն ու Անկարան հակամարտությունը խաղաղ կարգավորելու փոխարեն շարունակեն այս բռնությունը, ապա իրենք պատրաստ են ճանաչել Արցախի անկախությունը: Այս մասին հայտնել է Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը։
«Հույս ունեմ, որ ԱՄՆ-ն հստակ բացատրի Ադրբեջանին և Թուրքիային, որ եթե նրանք հակամարտությունը խաղաղ կարգավորելու փոխարեն շարունակեն այս բռնությունը, ապա մենք պատրաստ ենք ճանաչել Արցախի անկախությունը»,- ասել է Շիֆը։
Կոնգրեսականը խոստանցել է նաև արդյունքի հասնելու համար աշխատել միջազգային համայնքի հետ։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի հետ Արցախում շարունակվող հակամարտության մասին զրույցի ժամանակ Շիֆն ասել է, որ քննարկվել է Ադրբեջանի շարունակական ռազմական արշավը, որին աջակցում են Թուրքիան և նրա կողմից Սիրիայից բերված օտար վարձկանները, որոնք դարձել են հարյուրավոր մարդկանց մահվան, Արցախի բնակիչներից կեսի տարհանման պատճառ․
«Մենք քննարկել ենք նաև Ադրբեջանի կողմից Շուշի քաղաքի պատմական արժեք ներկայացնող Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրիթռակոծումը»։
Շիֆն ընդգծել է, որ նախագահներ Ալիևն ու Էրդողանը պետք է հասկանան՝ իրենք չեն կարող լուծել տասնամյակներ շարունակվող սահմանային վեճը՝ բնակիչների դեմ անխնա ուժ գործադրելով:
«ԱՄՆ-ն չի կանգնի, երբ նրանք փորձեն դա անել: Այս վեճի միակ լուծումը կարող են լինել բանակցությունները, այլ ոչ թե հայ խաղաղ բնակիչների վրա անձրև պես թափվող հրթիռները և ռումբերը»,- հավելել է Ադամ Շիֆը:
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։
Նմանատիպ հոդվածներ
Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչեցին. Ժնևի հարվածը Ադրբեջանին
Ժնևի քաղաքային խորհուրդը երեկ 49 կողմ, 18 ձեռնպահ և 2 դեմ ձայներով ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու,...
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Արցախ ուղարկվող ահաբեկիչների պատրաստման ճամբարներին
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ահաբեկի...
Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից. իրավիճակն այս պահին լրիվությամբ գտնվում է ՊԲ վերահսկողության տակ. ԱՀ նախագահ
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է.«Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից։ Ինչպես գիտեք, թշնամին, անտեսել...
Դիմելու եմ ՀՀ իշխանություններին, որ ճանաչեն Արցախի անկախություն. Արցախի նախագահ
Եթե առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում չզգանք Ադրեջնանի պատրաստակամությունը խաղաղ ճանապարհով հարցի լուծման, դիմելու եմ ՀՀ...