
Բանակցությունների ընթացքում մարտական գործողությունները շարունակվել են՝ առանց փոփոխության

Այսօրվա արտգործնախարարների բանակցությունների ընթացքում մարտական գործողությունները բոլոր ճակատներում և բոլոր ձևերով շարունակվում էին առանց որևէ տարբերության, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Անդրադառնալով Ալիևի դիրքորոշման փոփոխությանը՝ ՊՆ ներկայացուցիչը ընդգծեց, որ հայտարարություններում դիրքորոշման փոփոխություն չի տեսնում, կապիտուլյացիայի պահանջ է տեսնում։