Հասարակություն
Աննա Հակոբյանն այցելել է Ռանչպար գյուղում ապաստանած արցախցիներին
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հոկտեմբերի 9-ին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Արարատի մարզի պահեստ, որտեղ հավաքված են Արցախից ժամանած քաղաքացիների համար սնունդն ու հագուստը:
Աննա Հակոբյանը ծանոթացել է, թե ինչպես և ինչ ժամկետներում է տրամադրվում օգնությունը: Վարչապետի տիկինը եղել է նաև Ռանչպար համայնքում, որտեղ բնակություն են հաստատել մի քանի հարյուր արցախցիներ:
Աննա Հակոբյանը շրջել է համայնքում, այցելել բնակարաններ, զրուցել Արցախից ժամանած քաղաքացիների հետ, ծանոթացել նրանց բնակության ու կեցության նոր պայմաններին:
[25cdc7735f329fb4657e64be6281dc08.jpg]
[919e0f6e2b5be721989f9025ad2ab156.jpg]
[100d0c188d7442ca5de1bdef4b5b207c.jpg]
[3e72f97e1888c225b0d3210d2708826d.jpg]