ՏՄՊՊՀ-ն ` զինվորական համազգեստի գների բարձրացման հարցի մասին
Հաշվի առնելով մամուլում և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները զինվորական համազգեստի գների բարձրացման վերաբերյալ՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրել է խնդիրը: ՏՄՊՊՀ-ն այս մասին հաղորդագրություն է տարածել:
«Մասնագիտացված իրացում իրականացնող մի շարք տնտեսվարող սուբյեկտներ հանձնաժողովին հավաստիացրել են, որ ոչ միայն չեն բարձրացրել զինվորական համազգեստի գները, այլև որոշ դեպքերում վաճառքն իրականացնում են նվազեցված գներով: Նշված պայմաններում մի շարք վերավաճառողներ հնարավորություն են ստացել ապրանքն էժան ձեռք բերել և ավելի թանկ վաճառել, որոնց հայտնաբերման և նույնականացման նպատակով Հանձնաժողում ներկայումս իրականացվում են աշխատանքներ: Հանձնաժողովի կողմից իրավախախտման հնարավոր դեպքերի հայտնաբերման ուղղությամբ իրականացվող գործընթացները շարունակվում են:
Հանձնաժողովը քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում է ապրանքներ գնելիս լինել առավել ուշադիր, գնային խնդրահարույց բարձրացումներ հայտնաբերելու դեպքում անմիջապես փաստագրել գինը, ապրանքը, տնտեսվարող սուբյեկտին և դիմել հանձնաժողով:
Տնտեսվարող սուբյեկտներին հորդորում ենք զերծ մնալ գների անհիմն բարձրացումներից, քանի որ իրավախախտում հայտնաբերելու դեպքում լինելու են ծանր ֆինանսական պատասխանատվության միջոցներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ստորև ներկայացվում է մասնագիտական վաճառք իրականացնող մի շարք տնտեսվարող սուբյեկտների ցանկը և գործող գները (ցանկն ամբողջական չէ):

Նմանատիպ հոդվածներ
Էլեկտրաշչակների նորոգումներ են իրականացվում. հորդորում ենք չանհանգստանալ․ԱԻՆ
ԱԻՆ-ից հաղորդում են, որ տարբեր համայնքներում իրականացվում են ազդարարման էլեկտրաշչակների վերանորոգման և տեխնիկական զննման...
Առաջնագծում իրավիճակը խաղաղվեց. Վահրամ Պողոսյան
Առաջնագծում իրավիճակը խաղաղվեց: Տեղեկացնում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: &nb...
Ադրբեջանցիներն էլ են դրամային փոխանցում կատարում Համահայկական հիմնադրամի հաշվին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գլխացավանք է դարձել ոչ միայն Արցախի և Հայաստանի համար՝ այլև սեփական ժողովրդի: Այնքան, որ ա...
Ադրբեջանի սահմանակից վրացական քաղաքում երկու ԱԹՍ է ընկել
Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է Ադրբեջանի հետ սահմանի շրջակայքում երկու ԱԹՍ-ի ընկնելու մասին:«Հոկտեմբերի 7-ին ներքին գործերի նա...