Զոհվել է կամավոր, ազատամարտիկ Մհեր Հարությունյանը (Հրազդանցի Ճուտ)
Արցախում ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի մարտական առաջադրանքը կատարելիս զոհվել է ՀՅԴ «Կամավորական Շարժում» ՀԿ անդամ, 47–ամյա Մհեր Հարությունյանը (Հրազդանցի Ճուտ)։ Վերջինս ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան ազատամարտին։ Հրազդանցի Մհեր Հարությունյանը 16 տարեկան էր, երբ սկսվել է Արցախյան շարժումը, նա ռազմաճակատ մեկնած ընկերներից ամենափոքրն էր, դրա համար էլ ստացել է Ճուտ մականունը։ Մհեր Հարությունյանը մասնակցել է Գետաշենի, Շահումյանի պաշտպանությանը և այլ ինքնապաշտպանական մարտերի։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ երեկ՝ հոկտեմբերի 6–ին, ժամը 14:00-ի սահմաններում «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի ակտիվ մասնակցությամբ, հյուսիսային ուղղությամբ կազմակերպվել է հակագրոհ և հետ է վերադարձվել Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Արցախի ՊԲ-ն հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն։ Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու...
Հարավային ուղղությամբ րոպեներ առաջ հակառակորդի երկու ԱԹՍ խոցվեց
Հարավային ուղղությամբ րոպեներ առաջ հակառակորդի երկու ԱԹՍ խոցվեց․ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շ...
Ադրբեջանի ԶՈՒ-ն մարտադաշտ է նետել ռեզերվային ուժեր և լայնամասշտաբ գրոհ է սկսել
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ, Արցախի ՊԲ տեղեկությունների համաձայն, կեսօրին մոտ Ադրբեջանի զինված ուժեր...