ԶՈՒ ծառայողների մասին տեղեկություն ստանալու համար հարազատները կարող են զանգահարել 1-28, 85-01, 85-03 թեժ գծին
Այսօր ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվել ու ընդունվել է «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որի համաձայն՝ կառավարությանը տրվել է Հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու լիազորություն:
Զեկուցման ընթացքում պաշտպանության փոխնախարար Դավիթ Բալայանը հայտարարել է, որ հաշվի առնելով ներկայիս իրավիճակն ու ԶՈՒ ծառայողների գտնվելու վերաբերյալ հարազատների մեծաթիվ զանգերը՝ ՊՆ-ում գործում են մի քանի թեժ գծեր:
Հիշեցնենք՝ երեկվա նիստի ժամանակ հարցը բարձրացրել էր Էդմոն Մարուքյանը:
«Թեժ գծի համարն է 1-28, երկու գիծ ավելացրել ենք՝ 85-01, 85-03»,-ասել է Բալայանը:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն։ Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթաց...