Բուժաշխատողները անմասն չեն մնում և առաջնագծում անձնուրաց ծառայում են. ԱՆ
«Մեր զինվորներն անկոտրում են, անգամ ծանր վիրավորումները չեն կարող հետ պահել նրանց նոր սխրանքներից ու հերոսություններից:
Բուժաշխատողները անմասն չեն մնում և առաջնագծում գիշեր ու զօր անձնուրաց, ամենայն պատասխանատվությամբ ծառայում են` կատարելով կյանքեր փրկելու իրենց առաքելությունը:
Բոլոր բժշկական հաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղերով, պարագաներով, բժշկական սարքավորումներով, արյան պաշարով, ինչպես նաև շտապօգնության մեքենաների անհրաժեշտ քանակով, ինչը նպաստում է հակառակորդի լայնածավալ հարձակումներից տուժած վիրավորների բժշկական օգնությունը պատշաճ կազմակերպելուն:
Շնորհակալ ենք բժշկական հանրությանը, աշխարհացիր հայությանը, հերոսական մեր բանակին` հանուն գոյապայքարի, հայրենիքն արժևորելու, այս կենսական միասնության ու համախմբման, ի վերջո, սեփական հողում ապրելու և արարելու իրավունքը վերահաստատելու համար»,-ասված է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հադրութ ներխուժողը երբեք կենդանի դուրս չի եկել. Bars Media-ի տեսանյութը Հադրութից
Հադրութցիները ջախջախել են Հադրութ քաղաք ներխուժել փորձող թուրք-ադրբեջանական հատուկ ստորաբաժանումներին։Տեսանյութը՝ Bars M...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...