Թուրքիան Ադրբեջան է ուղարկել շուրջ 1500 սիրիացի վարձկան
Թուրքիան մոտ 1500 սիրիացի վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Նրանք մինչև երկու ամիս վերապատրաստում են անցել Սիրիայում, հայտնում է Foreign Policy-ն: Ըստ աղբյուրի՝ նրանք նախապես ժամանել են Թուրքիա՝ ծանոթանալու տեղանքին ու զենք֊զինամթերքին, իսկ Թուրքիայից Ադրբեջան են տեղափոխվել սեպտեմբերի 25-ին։ Թեև նրանց Սիրիայում անկառավարելի գործազրկության ֆոնին առաջարկվել է զգալիորեն մեծ՝ 1500 դոլար աշխատավարձ, նրանք այժմ զղջում են նման գործարքի համար, գրում է թերթը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Արցախի ՊԲ-ն հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն։ Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու...
Ադրբեջանի ԶՈՒ-ն մարտադաշտ է նետել ռեզերվային ուժեր և լայնամասշտաբ գրոհ է սկսել
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ, Արցախի ՊԲ տեղեկությունների համաձայն, կեսօրին մոտ Ադրբեջանի զինված ուժեր...
Հարավային ուղղությամբ րոպեներ առաջ հակառակորդի երկու ԱԹՍ խոցվեց
Հարավային ուղղությամբ րոպեներ առաջ հակառակորդի երկու ԱԹՍ խոցվեց․ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շ...