Ռազմական գործողությունների դադարեցումը բխում է յուրաքանչյուր երեխայի շահերից. ՅՈՒՆԻՍԵՖ
ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Ինչպես հայտնում է Hetq.am-ը, դրանում ասված է.
«Արդեն 10 օր է, ինչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը կտրուկ սրվել է: Ըստ տեղեկությունների, չորս երեխա սպանվել է, ևս յոթը՝ վիրավորվել։ Եթե մարտերը չդադարեն, այս թիվը ցավալիորեն կաճի:
Մարտերի հետևանքով ոչնչանում են տները, վնասվում դպրոցներն ու այլ կարևոր ենթակառուցվածքները: Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում պաշտպանել խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները հետագա վնասներից՝ միջազգային և մարդասիրական իրավունքին համապատասխան:
Ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը բխում է յուրաքանչյուր երեխայի լավագույն շահից»։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն։ Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթաց...