Կոլումբիայի համալսարանի սևամորթ ուսանողների ասոցիացիան աջակցություն է հայտնել Հայաստանին և Արցախին
Կոլումբիայի համալսարանի սևամորթ ուսանողների ասոցիացիան աջակցություն է հայտնել Կոլումբիայի հայկական համայնքին, Արցախին և Հայաստանին՝ ադրբեջանական և թուրքական ուժերի ագրեսիայի դեմ իրենց պայքարում։ Նրանք խնդրել են միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային իրավունքները։
Խաղաղությունը պետք է անհապաղ վերականգնվի երեք երկրների միջև, միջազգային իրավունքը խախտող (խաղաղ բնակիչների վրա հարձակվող) երկրները պետք է պատասխանատվության ենթարկվեն, գրել են նրանք իրենց հայտարարության մեջ։
«Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին, ՆԱՏՕ-ի դաշնակիցներին և ԱՄՆ կառավարությանը դեէսկալացնել իրավիճակը և ապահովել, որպեսզի ոչ մի արտաքին խաղացող, ինչպիսին Թուրքիան է, չմասնակցի հակամարտությանը։ Թուրքիան և Ադրբեջանը պետք է պատասխանատվություն կրեն իրենց գործողությւոնների համար»,-նշել են նրանք՝ կոչ անելով համալսարանի ուսանողներին, անկախ իրենց ծագման երկրից, կապ հաստատել իրենց երկրների կառավարությունների հետ և խնդրել բարձրաձայնել այդ հակամարտության մասին։
Նմանատիպ հոդվածներ
Էլեկտրաշչակների նորոգումներ են իրականացվում. հորդորում ենք չանհանգստանալ․ԱԻՆ
ԱԻՆ-ից հաղորդում են, որ տարբեր համայնքներում իրականացվում են ազդարարման էլեկտրաշչակների վերանորոգման և տեխնիկական զննման...
Իսրայելն արձագանքում է Հայաստանի դեսպանին հետ կանչելու ՀՀ որոշմանը
Իսրայելի ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել իր դեսպանին հետ կանչելու Հայաստանի որոշման կապակցությամբ: «Իսրայելը մեծ նշանակություն...
Ահազանգ. Ինչ-որ մարդիկ են այցելում Արցախից Հայաստան տեղափոխված քաղաքացիներին, լուսանկարում նրանց անձնագրերը
Վերջին օրերին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ահազանգեր է ստանում այն մասին, որ նախարարության անունից հան...
Ադրբեջանցիներն էլ են դրամային փոխանցում կատարում Համահայկական հիմնադրամի հաշվին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գլխացավանք է դարձել ոչ միայն Արցախի և Հայաստանի համար՝ այլև սեփական ժողովրդի: Այնքան, որ ա...