Ռուս լրագրողը կոնտուզիա է ստացել Ստեփանակերտում հրետակոծության ժամանակ
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ռուս լրագրողների խումբը ընկել է հրետակոծության տակ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, նրանցից մեկը՝ «Իզվեստիա» թերթի աշխատակից Դենիս Կուլագան, թեթև կոնտուզիա է ստացել:
«Լրագրողների խումբը ժամանել էր նկարահանելու հրետակոծությունից վնասված էլեկտրակայանը։ Այդ ժամանակ նոր հրետակոծություն էր սկսվել, արկերն ընկնում էին մեր կողքին։ Ամեն ինչ լավ է, բայց հիմա գլուխս ցավում է»,- հայտնել է Կուլագան։
Ավելի վաղ «Mash» պորտալը հայտնել էր, որ իր նկարահանող խումբն ընկել է գնդակոծության տակ Լեռնային Ղարաբաղում։ Պորտալի գլխավոր տնօրեն Մաքսիմ Իկսանովը «ՌԻԱ Նովոստի»-ին հաղորդել էր, որ լրագրողները չեն տուժել:
«Ոչ ոք չի տուժել, մեզ մոտից երկու մարդ է աշխատում՝ օպերատորն ու լրագրողը։ Ամեն ինչ կարգին է»,- պատմել է Իկսանովը:
«Իզվեստիա»-ի մամուլի ծառայությունը հրաժարվել Է «ՌԻԱ Նովոստի» -ին հայտնել կատարվածի մանրամասները։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Հրապարակվել են ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների անունները
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում hերոսաբար զոհված զինծառայողների անունները. Բուռնուսուզյան Վալենտին Շավար...