Քաղաքականություն

ՊԲ-ն չի թիրախավորելու թշնամու այն ռազմական օբյեկտները, որոնք տեղակայված են Թալիշստանում և Լեզգիստանում. ԱՀ նախագահ

ՊԲ-ն չի թիրախավորելու թշնամու այն ռազմական օբյեկտները, որոնք տեղակայված են Թալիշստանում և Լեզգիստանում. ԱՀ նախագահ
 Պաշտպանության բանակը, ի նշան մեր բարի կամքի, չի թիրախավորելու թշնամու այն ռազմական օբյեկտները, որոնք տեղակայված են Թալիշստանում և Լեզգիստանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի…

 Պաշտպանության բանակը, ի նշան մեր բարի կամքի, չի թիրախավորելու թշնամու այն ռազմական օբյեկտները, որոնք տեղակայված են Թալիշստանում և Լեզգիստանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի ՛ թալիշ և լեզգի եղբայրներ և քույրեր

Մենք ուշադիր հետևում ենք Ադրբեջանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես` Ադրբեջանի թալիշաբնակ և լեզգիաբնակ քաղաքներում ու գյուղերում օրըստօրե աճող բողոքին, որոնցով բնակչությունը բոյկոտում է բանակ զորակոչվելու և Արցախի ու Հայաստանի դեմ պատերազմելու Ալիևի հրամանը: Բողոքի ցույցերի համար առիթ են դարձել թալիշ և լեզգի հարյուրավոր զոհերի առկայությունը: Նրանց որպես կենդանի թիրախ օգտագործելու և այդ գործելակերպով նրանցից ազատվելու ադրբեջանական քաղաքական կլանի գործելակերպը տասնամյակների ընթացքում փոփոխություն չի կրել:

Մենք կարևորում ենք Ադրբեջանի բնիկ ժողովուրդների՝ թալիշների և լեզգիների՝ մեր հիմնախնդրին խորապես տիրապետելու, ինչպես նաև համակրանք ունենալու մշտական դրսևորումները:

Ուզում եմ հավաստիացնել, որ մենք թալիշ և լեզգի ժողովուրդների արդարացի պայքարի կողքին ենք և պատրաստ ենք բոլոր հնարավոր միջոցներով նպաստել ձեր պայքարի վերջնանպատակին՝ անկախության ձեռքբերմանը:

Պաշտպանության բանակը, ի նշան մեր բարի կամքի, չի թիրախավորելու թշնամու այն ռազմական օբյեկտները, որոնք տեղակայված են Թալիշստանում և Լեզգիստանում»,- գրել ա նա։

Նմանատիպ հոդվածներ

Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Արցախ ուղարկվող ահաբեկիչների պատրաստման ճամբարներին

Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ահաբեկի...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250