Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունները իրականությունը խեղաթյուրում են. Փայլան
Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան էջում կրկին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում վերսկսված ռազմական գործողություններին և Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանություններին մեղադրել տեղեկությունների իսկությունը խեղաթյուրելու համար:
«Որքան Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության հարձակումն է հավանական Կիպրոսի հույների վրա, այնքան էլ հայերինը՝ ադրբեջանցիների վրա Ղարաբաղում: Ղարաբաղում իրավիճակը փոխել են փորձում Ադրբեջանն ու Թուրքիան: Պատերազմում առաջին հերթին ճշմարտությունն է մահանում»,-գրել է հայազգի պատգամավորը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը, խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները, այդ թվում՝ օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։
Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները թշնամուն հետ շպրտելու համար։ Մարտերը շարունակվում են:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Զոհված համարվող ևս 3 զինծառայող ողջ են. անուններ
Եվս մեկ անգամ հայցելով մեր զինծառայողների հարազատների ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զ...
ՀՐԱՏԱՊ. Արցախի ՊԲ-ն հայտնում է եւս 28 զոհված զինծառայողների մասին. հրապարակվել են անունները
Սեպտեմբերի 28-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայողներըԱղբալյան Տիգրան Սուրենի, ծնվ. 2001թ...