Մոտավորապես 60 զինծառայողի կորուստներ և զգալի թվով զրահատեխնիկայի կորուստներ հետ է շպրտվել. Հովհաննիսյան
Արցախի սահմանին ամբողջ գիշեր ընթացել են համառ մարտեր։ Այս մասին այսօր հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Հակառակորդը զրահատեխնիկայի, ԱԹՍ-ների, հրետանու հուժկու կրակի տակ փորձել է նորից հարձակումներ իրականացնել հատկապես հուսիսային և հարավային ուղղություններով՝ կրելով մեծ կորուստներ, մոտավորապես 60 զինծառայողի կորուստներ և զգալի թվով զրահատեխնիկայի կորուստներ հետ է շպրտվել։ Այս պահին մարտերը շարունակվում են։
Պետք է ասեմ, որ դեռ երեկ Հայաստանի Հանրապետության տարածքը ենթարկվել էր ադրբեջանական զինված ուժերի գործողություններին և հատկապես այսօր Վարդենիսի ուղղությամբ ադրբեջանական ԱԹՍ-ները և օդուժը հարված է հասցրել։ ԱԹՍ-ները հարված են հասցրել նաև խաղաղ բնակիչներին, մենք րոպեներ առաջ հրապարակեցինք նյութեր, թե ինչպես է այրվում քաղաքացիական ավտոբուսը։ Օդուժ է կիրառվել մարտական դիրքերի ուղղությամբ՝ հայկական զինված ուժերի։ Այս պահին այս ուղղությամբ կորուստներ չունենք և ինչպես նշեց Պաշտպանության նախարարությունը սպասեք հուժկու պատասխանի։ Իրավիճակը արագ է փոփոխվում, րոպեների ընթացքում կարող են հայտնվել նոր լուրեր, շուտով ՊԲ-ն ևս կհաղորդի ավելի մանրամասն գիշերային մարտերի մանրամասները»,- ասաց Հովհաննիսյանը։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Զոհված համարվող ևս 3 զինծառայող ողջ են. անուններ
Եվս մեկ անգամ հայցելով մեր զինծառայողների հարազատների ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զ...
ՀՐԱՏԱՊ. Արցախի ՊԲ-ն հայտնում է եւս 28 զոհված զինծառայողների մասին. հրապարակվել են անունները
Սեպտեմբերի 28-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայողներըԱղբալյան Տիգրան Սուրենի, ծնվ. 2001թ...