Հիմա բիզնեսի չաշխատելը պետական դավաճանության նման մի բան է. օգտատեր
Հիմա բիզնեսի չաշխատելը պետական դավաճանության նման մի բան է: Այս մասին գրառում է կատարել օգտատեր Վահրամ Միրաքյանը:
«Բերեմ հիմնավորումներ: Երեկ մի քիչ մեղմ գրեցի, թե մի նեղացեք բիզնեսից, որը փորձում է աշխատել, հիմա ինձ թույլ կտամ ավելի մանրամասնել:
Պատկերացրեք իրավիճակ, երբ ԱՄՆ-ն հարձակվում է Իրաքի վրա ու թիկունքում բիզնեսներն ասում են, որ մենք դադարեցնում ենք մեր գովազդները, no adds, բա ամոթ չի պրոդուկտս գովազդել, ապրանք վաճառել, քանի դեռ մեր տղաները կռվում են Իրաքում:
Կամ ասենք երկրորդ համաշխարհայինի ժամանակ թիկունքում կոչ անեին չաշխատել, կենտրոնանալ ճակատի վրա: Տեղում կգնդակահարեին էդպես խոսողներին: Ավելին, Խորհրդային միությունը կարողացավ հաղթել, քանի որ պատերազմի սկզբում կազմակերպեց արդյունաբերության արդյունավետ աշխատանքը Սիբիրում:
Ցանկացած պատերազմ նաև ռեսուրսների պատերազմ է, տնտեսական ռեսուրսների, իսկ տնտեսական ռեսուրսներ ունենալու համար անհրաժեշտ է, որ տնտեսությունը չպառալիզացվի, բիզնեսն աշխատի:
Ընենց որ ընկերներ, եթե տեսնում եք, որ բիզնեսն աշխատում է իր հունով, գովազդ է անում և նման այլ բաներ, ապա ուրախացեք, ոչ թե քննադատեք, մեզ աշխատող բիզնես/տնտեսություն է պետք, որ կարողանանք երկիրը պահել պատերազմից հետո կամ դիմանանք մինչև պատերազմի ավարտը: Եթե ճակատ չեն կանչել, ուրեմն պետքա թիկունքում մեր գործում առավելագույնն անենք, պետք է ավելի լավ աշխատել, քան նախկինում:
Երկիրն ու բանակը պահվում է բիզնեսի հարկերով, ինչ չաշխտելու մասին է խոսքը:
Մենք այսօրվանից ակտիվ վերսկսում ենք մեր տնտեսական գործունեությունը ու կոչ ենք անում բոլորին այդպես անել:
Տարածեք ով կողմ է, որ տնտեսվարողներն ակտիվանան:
Դեպի ուժեղ տնտեսութուն, #հաղթելուենք»:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Զոհված համարվող ևս 3 զինծառայող ողջ են. անուններ
Եվս մեկ անգամ հայցելով մեր զինծառայողների հարազատների ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զ...
ՀՐԱՏԱՊ. Արցախի ՊԲ-ն հայտնում է եւս 28 զոհված զինծառայողների մասին. հրապարակվել են անունները
Սեպտեմբերի 28-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայողներըԱղբալյան Տիգրան Սուրենի, ծնվ. 2001թ...