Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, կոտրում է սիրտս. Քլոյե Քարդաշյան
Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քլոյե Քարդաշյանը ինստագրամյան իր էջի story բաժնում անդրադարձել է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի հարձակմանը և կոչ արել իրեն միանալ իրական ագրեսորի մասին հավաստի տեղեկությունների տարածման գործում:
«Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, կոտրում է սիրտս: Աղոթում եմ բոլորի առողջության և անվտանգության համար: Միացեք ինձ, որպեսզի շարունակենք Արցախի հայերի դեմ Ադրբեջանի չհրահրված այս հարձակման մասին տեղեկություններ տարածել: Հայաստանն ու Արցախն իրենք են պաշտպանում իրենց, սակայն նաև միջազգային հանրության աջակցությանն են սպասում, որպեսզի վերջինս դատապարտի այս հարձակումները և տարածաշրջանում խաղաղություն հաստատի: Կիսվեք տեղեկություններով, կոչ արեք ԱՄՆ ներկայացուցիչներին խոչընդոտել հակամարտության հետագա սրումը»,- գրել է Քարդաշյանը, ինչպես նաև տրամադրել «Մենք ենք մեր սարերը», «Բոլորն Արցախի համար», «#Արցախնամուրէ» բարեգործական արշավների հասցեները, որով ցանկացողները կարող են նվիրատվություն կատարել:
[5d17b032de247e282c583576613c98ea.jpg]
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Զոհված համարվող ևս 3 զինծառայող ողջ են. անուններ
Եվս մեկ անգամ հայցելով մեր զինծառայողների հարազատների ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զ...
ՀՐԱՏԱՊ. Արցախի ՊԲ-ն հայտնում է եւս 28 զոհված զինծառայողների մասին. հրապարակվել են անունները
Սեպտեմբերի 28-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայողներըԱղբալյան Տիգրան Սուրենի, ծնվ. 2001թ...