Զինծառայողներին աջակցություն ցուցաբերել ցանկացողները կարող են ցուցակում առկա ապրանքները տանել «ՔՊ» կենտրոնական գրասենյակ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսկցությունը տեղեկացրել է, որ առաջնագծի մեր զինծառայողներին նյութական աջակցություն ցուցաբերել ցանկացողները կարող են ցուցակում առկա ապրանքները տանել ՔՊ կուսակցության կենտրոնական գրասենյակ.
«Հարգելի հայրենակիցներ,
Եթե ցանկանում եք նյութական աջակցություն ցուցաբերել առաջնագծի մեր զինծառայողներին, ապա կարող եք ցուցակում առկա ապրանքները բերել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակ ՝ Սայաթ-Նովա 40 ։
Կուսակցության գրասենյակում կենտրոնացումից հետո ապրանքները հնարավորինս սեղմ ժամկետներում կտեղափոխվեն Արցախ։
Անհրաժեշտ ապրանքների ցանկը․
— Պահածոներ
— Խտացրած կաթ
— Ծխախոտ
— Վիրակապական նյութեր
— Բետադին (դեղամիջոց)
— Նատրիումի քլորիդ
— Կատետորներ
— Հիգիենայի պարագաներ
— Մարտկոցներ (1,5- AAA; 1,5- AA)
— Power bank
— Լապտերներ
— Քնապարկեր
— Մոմ
— Չոր սպիրտ
Հեռ- +374 44 207 888 / +374 91 104 655»,- նշված է գրառման մեջ:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Զոհված համարվող ևս 3 զինծառայող ողջ են. անուններ
Եվս մեկ անգամ հայցելով մեր զինծառայողների հարազատների ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զ...
ՀՐԱՏԱՊ. Արցախի ՊԲ-ն հայտնում է եւս 28 զոհված զինծառայողների մասին. հրապարակվել են անունները
Սեպտեմբերի 28-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայողներըԱղբալյան Տիգրան Սուրենի, ծնվ. 2001թ...