ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել մարտական գործողությունները
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնի Գուտիերեշը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ, նրան կոչ արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները, ԵԱՀԿ դիտորդներին ուղղորդել հակամարտության գոտի։ Այս մասին գրել է РИА Новости-ն։
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։
Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։
Ադրբեջանի գործողությունների հետևանքով սեպտեմբերի 27-ին զոհվել է 31, սեպտեմբերի 28-ին՝ 27 զինծառայող։ Քաղաքացիական բնակչությանը հասցված հարվածների հետևանքով զոհվել է երկու քաղաքացի․ նրանցից մեկն 9 տարեկան աղջիկ է։ Վերջին տվյալներով վիրավորների թիվը մոտ է 200-ին։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Զոհված համարվող ևս 3 զինծառայող ողջ են. անուններ
Եվս մեկ անգամ հայցելով մեր զինծառայողների հարազատների ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զ...
ՀՐԱՏԱՊ. Արցախի ՊԲ-ն հայտնում է եւս 28 զոհված զինծառայողների մասին. հրապարակվել են անունները
Սեպտեմբերի 28-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայողներըԱղբալյան Տիգրան Սուրենի, ծնվ. 2001թ...