Խոցվել է հակառակորդի շուրջ 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա, իսկ անձնակազմի շրջանում արձանագրվել է ավելի քան 400 անվերադարձ կորուստ
Արցախի տեղեկատվական շտաբում քիչ առաջ տեղի է ունեցել Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի ասուլիսը: Արթուր Սարգսյանը ամենավերջին տեղեկություններն է ներկայացրել շփման գծում տիրող իրավիճակից:
«Այս պահի դրությամբ շարունակվում են մարտական գործողությունները հյուսիսային, հարավային և հարավ-արևելյան ուղղություններով։ Մարտական գործողությունների ինտենսիվությունն ու բարձր դինամիկան պահպանվում է ժամանակակից համազորային մարտին բնորոշ, ես կասեի՝ տեղ-տեղ, ժամ առ ժամ ավելանում և աճում է»,- ասաց նա։
Նշված ուղղություններում ՊԲ-ի ստորաբաժանումները մղում են պաշտպանական համառ մարտեր՝ կասեցնելով հակառակորդի գերազանցող ուժերի, այդ թվում նաև մարդկանց մեծաքանակ խոշոր զրահատանկային շարունակական առաջխաղացման փորձերը կասեցնելով՝ պատճառելով նրան կենդանի ուժի և զրահատեխնիկայի զգալի կորուստներ։
«Այսօրվա դրությամբ, ժամը 17-ի սահմաններում, արձանագրվել է հակառակորդի հետևյալ կորուստները․ շուրջ 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա և 400-ից ավել անվերադարձ կորուստ անձնակազմի մոտ»,- ասաց Արթուր Սարգսյանը։
Երկօրյա համառ մարտերը բնավ չեն ընկճել մեր անձնակազմին,-ընդգծեց ՊԲ հրամանատարի տեղակալը։
«Ընդհակառակը՝ այդպիսով արցախյան բանակի երիտասարդ սպաները և զինվորները ձեռք են բերում մարտական գործողությունների վարման հարուստ փորձ և հմտորեն տիրապետում են մարտավարական նոր հնարքների։ Անձնակազմի մարտական ոգին բարձր է և պատրաստ է կատարելու հետագա առաջադրված բոլոր խնդիրները և հասցնելու իր տրամաբանական հաղթանակին։ Մենք ուժեղ ենք՝ քան երբևիցե, քանի որ մեզանից յուրաքանչյուրը գիտակցում է, որ նժարին դրված է հայ ժողովրդի՝ արցախյան հատվածի ֆիզիկական գոյության հարցը։ Միանշանակ, թե՛ թիկունքային, թե՛ տեխնիկական և առավել ևս, թե՛ մարտական ապահովման առումով, ոչ մի խնդիրներ ՊԲ-ը չունի»,- վստահեցրեց Արթուր Սարգսյանը։
Նա կոչ արեց օգտվել միայն պաշտոնական տեղեկատվությունից և զերծ մնալ ոչ հավաստի աղբյուրներից տարածված ոչ պաշտոնական տեղեկատվական նյութերից՝ խուճապային տրամադրությունից հեռու մնալու տեսանկյունից։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Զոհված համարվող ևս 3 զինծառայող ողջ են. անուններ
Եվս մեկ անգամ հայցելով մեր զինծառայողների հարազատների ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զ...
ՀՐԱՏԱՊ. Արցախի ՊԲ-ն հայտնում է եւս 28 զոհված զինծառայողների մասին. հրապարակվել են անունները
Սեպտեմբերի 28-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայողներըԱղբալյան Տիգրան Սուրենի, ծնվ. 2001թ...