Հրազդան քաղաքի մոտ մեքենան բռնկվել է. վարորդը և ուղևորն այրվածքներ են ստացել
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 00։25-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 46-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «Mercedes C230» (վարորդ՝ Դավիթ Շ․, ծնված 1999 թ.) մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով, որն ինքնամարվել է:
Վարորդը և ուղևոր Աշխեն Մ․ն (ծնված 2000 թ․) ստացել են դեմքի և ձեռքերի հատվածում թեթև այրվածքներ և հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՊՆ-ն հրապարակել է ևս 15 զոհված զինծառայողների անուններ
Սեպտեմբերի 27-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակվել են ևս 15 զինծառայողներ:Ներսիսյան Սասուն Գրենիկի,...
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողների անունները. Շուշան Ստեփանյան
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողներըԱրզումանյան Հասմիկ Սմբատի, ծնվ. 1985թ.Վարդանյան Լեռն...