Դեռ քաղաքական կոմպրոմիսային զինադադարի հնարավորությունները չենք տեսնում. Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին ասուլիսի ժամանակ հարց է ուղղվել՝ թե որքանով են իրական լուրերը, թե վերադարձրել ենք «Լելե թեփե» բարձունքը.
«Այսօր որևէ բարձունք նշանակություն չունի, քանի որ գնում է լայնածավալ պատերազմ, մենք վաղը կարող է ունենանք նահանջ կամ հակառակը: Մենք պետք է շատ ավելի երկար մարտական գործողությունների պատրաստ լինել: Լայնածավալ պատերազմի պարագայում դիրք վերցնել, դիրք տալը ժամանակավոր բնույթ է կրում: Մեր մարտավարությունը սա է լինելու: Դեռ քաղաքական կոմպրոմիսային զինադադարի հնարավորությունները չենք տեսնում»,- ասել է Հարությունյանը։
Հարությունյանը նաև ասել է, որ մեծ է կամավորների թիվը, այնքան, որ չեն կարողանում նրանց բոլորի ցանկությունն իրականություն դարձնել՝ մարտական դիրքեր հասցնել:
Ադրբեջանի հետ բանակցությունների մասին խոսելով՝ ԱՀ նախագահն ասել է, որ նման վարքագիծ ունեցող իշխանության հետ որևէ երկխոսություն հնարավոր չէ:
«Լկտիությունը Թուրքիայի դուք այսօր տեսնում եք: Մենք պայքարում ենք թուրք-ադրբեջանական ուժերի հետ: Տակտիկական առումով որևէ կարևոր դիրք հակառակորդը չի գրավել»,- ասել է Հարությունյանը:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Զոհված համարվող ևս 3 զինծառայող ողջ են. անուններ
Եվս մեկ անգամ հայցելով մեր զինծառայողների հարազատների ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զ...
ՀՐԱՏԱՊ. Արցախի ՊԲ-ն հայտնում է եւս 28 զոհված զինծառայողների մասին. հրապարակվել են անունները
Սեպտեմբերի 28-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայողներըԱղբալյան Տիգրան Սուրենի, ծնվ. 2001թ...