Այս պահին պետք է քայլեր կատարվեն ռազմակական գործողությունները կանգնեցնելու ուղղությամբ. Մայիլյան
«Արցախ-Հայաստան հարաբերությունները, հատկապես անվտանգության ոլորտում պետք է ամրագրվեն և դրանց պետք է նոր որակ հաղորդվի»,-ճեպազրույցի ժամանակ ասաց Արցախի արտաքին գերատեսչության ղեկավար Մասիս Մայիլյանը։ Սակայն, նրա խոսքով, շատ ավելի կարևոր է Արցախի միջազգային ճանաչումը որպես քաղաքական և դիվանագիտական լծակ, որը կարող է զսպել Ադրբեջանին։
Նախարարը նշեց, որ այս պահին պետք է քայլեր կատարվեն ռազմակական գործողությունները կանգնեցնելու ուղղությամբ։ «Այդպիսի քայլեր արվում են։ Մեր ՊԲ-ն լավագույնս աշխատում է Ադրբեջանին զսպելու ուղղությամբ։ Այնուհետև Ադրբեջանին միջազգային կառույցների օգնությամբ պետք է կարողանանք բերել կառուցողական դաշտ և արդեն քննարկումներ սկսել։ Այդ քննարկումները եղել են մինչև տավուշյան դեպքերը և Ադրբեջանի ագրեսիայի պատճառով շատ մեծ հարված է հասցվել այդ խաղաղ գործընթացին։
Հիմա այս իրավիճակը ևս հարված է։ Ադրբեջանը նման քայլերով վնաս է հասցնում խաղաղ գործընթացին»,-ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Զոհված համարվող ևս 3 զինծառայող ողջ են. անուններ
Եվս մեկ անգամ հայցելով մեր զինծառայողների հարազատների ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զ...
ՀՐԱՏԱՊ. Արցախի ՊԲ-ն հայտնում է եւս 28 զոհված զինծառայողների մասին. հրապարակվել են անունները
Սեպտեմբերի 28-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայողներըԱղբալյան Տիգրան Սուրենի, ծնվ. 2001թ...