Նպատակը մեկն է՝ հնարավորինս շուտ կալանավորել Գագիկ Ծառուկյանին. փաստաբան
Այս պահին դեռևս որոշում չի կայացվել: Դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Որոշումը, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի 13:30-ին: Այս մասին Կենտրոն և Նոր-Նորքի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:
Նա նշեց, թե դատավորի ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, քանի որ տեղեկություններ են ստացել, որ ինչ-որ պաշտոնատար անձանց միջամտությունների արդյունքում և ինչ-որ մարմինների փոխադարձ համաձայնությամբ նախապես որոշում է կայացվել, որ վճռաբեկ բողոքները պետք է հնարավորինս արագ մերժվեն, մերժվելն էլ պետք է այնպես լինի, որ ժամկետները համապատասխանեն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրի հերթապահությանը։
«Մեր ունեցած փաստերն ու այս արագությունը ցույց են տալիս, որպեսզի ամեն ինչ արվել է, որ միջնորդությունն արագ բավարարվի. նպատակը մեկն է՝ հնարավորինս շուտ կալանավորել Գագիկ Ծառուկյանին»,-ասաց նա:
«Քանի որ հերթապահության օրը մեկ շաբաթ էր՝ սեպտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում, որոշված էր, որ գործը պետք է մուտքագրվի հենց այս օրը, որ հստակ հանձնարարվի հենց դատավոր Մնացական Մարտիրոսյանին»,-ասաց փաստաբանը՝ նշելով, թե այս տեղեկությունները հետագայում հաստատվել են որոշակի փաստական տվյալներով:
Ըստ Երեմյանի՝ հստակ փաստական տվյալներ կան, որ Վճռաբեկ դատարանի աշխատակիցներին հանձնարարություն է եղել, որ անձամբ գնան փոստային բաժանմունք, և ստանան պաշտպանի կողմից Վճռաբեկ դատարանի որոշումը ստանալու վերաբերյալ հետադարձ ծանուցումը հաստատող փաստական տվյալ:
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, որ...
Ովքեր են ԱԺ ամենահարուստ պատգամավորները. ցուցակը գլխավորում է Ծառուկյանը
Parliamentmonitoring.am-ն առանձնացրել է ամենահարուստ պատգամավորների առաջատար հնգյակը: Այն գլխավորում է ԲՀԿ առաջնորդ Գագի...
Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաեւ Ստեփանակերտը
Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրե...
Էրդողանը մեղադրեց ՀՀ-ին. ինչո՞ւ է ուշանում պաշտոնական Երևանի պատասխանը. ԱԳՆ-ից մանրամասնում են
Այսօր շատ է քննարկվում հարցը՝ ինչու պաշտոնական Երևանը չի պատասխանում Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարություններին, թե...