«Իլհամ Ալիևը երեկ խայտառակ ելույթ է ունեցել ՄԱԿ-ում Հայաստանի դեմ». Արփինե Հովհաննիսյան
«Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Իլհամ Ալիեւը երեկ խայտառակ ելույթ է ունեցել ՄԱԿ-ում Հայաստանի դեմ։
Գոնե մեկ անգամ, Փաշինյան Նիկոլը իրեն բնորոշ ոճով ունա՞կ է պատասխան հնչեցնել մեր իրական թշնամուն՝ Ադրբեջանի նախագահին։ Մի հատ հիստերիկ լայվն ինչ է, որ ափսոսում է։
Մնացականյանը էլի թող հուզվի կամ հիասթափվի, կամ էլի նման մի բան անի։
Հ.Գ. Էն զինվորների ֆոնին սելֆի անողներին ասեք, սկզբի համար Ալիեւին պատասխան տվեք, հետո՝ գուցե սահմանին այլ բանի համար էլ օգտակար լինեք՝ ցուցամոլներ։
Հ.Գ. Ամբողջ կյանքում ու հատկապես իշխանափոխությունից հետո ադրբեջանական լրատվականներ ցիտողները, տարածողները հիմա նեղվել են ու ասում են՝ թե բա Ալիեեւը վատն է, մեր մասին վատ ու սուտ բաներ է ասում։ Լու՞րջ։ Նոր հասկացա՞ք, որ ինքը կիրթ չի, կամ էլ եթե կիրթ է, դա օգտագործում է Ադրբեջանի շահերի համար, իսկ ինչո՞վ էիք զբաղված դուք։ Իսկ Հայաստանի շահը ու Նիկոլի շահը հաստատ նու՞յնն են» ։
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, որ...
Ովքեր են ԱԺ ամենահարուստ պատգամավորները. ցուցակը գլխավորում է Ծառուկյանը
Parliamentmonitoring.am-ն առանձնացրել է ամենահարուստ պատգամավորների առաջատար հնգյակը: Այն գլխավորում է ԲՀԿ առաջնորդ Գագի...
Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաեւ Ստեփանակերտը
Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրե...
Էրդողանը մեղադրեց ՀՀ-ին. ինչո՞ւ է ուշանում պաշտոնական Երևանի պատասխանը. ԱԳՆ-ից մանրամասնում են
Այսօր շատ է քննարկվում հարցը՝ ինչու պաշտոնական Երևանը չի պատասխանում Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարություններին, թե...