ԲՀԿ-ի դեմ արշավանքը նոր ծավալներ է ստանում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված ընտրակաշառքի գործին զուգահեռ, իրավապահները շարունակում են փորփրել ԲՀԿ-ական բոլոր ներկա ու նախկին պատգամավորների անցյալը։
ԲՀԿ-ական գրեթե բոլոր մարզային գրասենյակները, ոմանց բնակարանները խուզարկել են, մինչ օրս էլ իրավապահները մարզերից ԲՀԿ-ի համակիրներին ու ընտրողներին են գտնում, կանչում հարցաքննության, որ մեղադրական եզրակացություն կազմեն եւ ուղարկեն դատարան։ ԲՀԿ-ական պատգամավորներից մեկը մեզ հետ զրույցում կատակեց, թե երկու ամիս է՝ «քարտուղարուհի են աշխատում»՝ զբաղված են միայն իրենց ընտրողների զանգերին պատասխանելով։
Վերջիններս կապ են հաստատում եւ փոխանցում, որ իրավապահներն իրենց հարցերով քրքրում են, որպեսզի ցանկալի պատասխաններ ստանան։
Նախկին ԲՀԿ-ականներից, անգամ ԲՀԿ-ից հեռացածներից էլ ձեռք չեն քաշում։ Երեկ տեղեկացանք, որ Գլխավոր դատախազությունը Աբրահամ Մանուկյանի գործով վերաքննիչի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել։ Իսկ վերաքննիչը հուլիսի 9-ին բեկանել էր նախկին պատգամավորին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի որոշումը։ Աբրահամ Մանուկյանը նույնպես մեղադրվում է ընտրողներին կաշառք տալը կազմակերպելու մեջ» :
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, որ...
Ովքեր են ԱԺ ամենահարուստ պատգամավորները. ցուցակը գլխավորում է Ծառուկյանը
Parliamentmonitoring.am-ն առանձնացրել է ամենահարուստ պատգամավորների առաջատար հնգյակը: Այն գլխավորում է ԲՀԿ առաջնորդ Գագի...
Էրդողանը մեղադրեց ՀՀ-ին. ինչո՞ւ է ուշանում պաշտոնական Երևանի պատասխանը. ԱԳՆ-ից մանրամասնում են
Այսօր շատ է քննարկվում հարցը՝ ինչու պաշտոնական Երևանը չի պատասխանում Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարություններին, թե...
Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաեւ Ստեփանակերտը
Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրե...