«Սա ձեզ համար Ադրբեջանը չէ». Արցախի դրոշի պատճառով սպառնացել են ֆրանսիացի քաղաքապետին
Ֆրանսիայի Բուրգ լե Վալանս քաղաքի ղեկավար Մառլեն Մուղիեն ֆեյսբուքյան իր էջում կատարած հրապարակման մեջ անդրադարձել է Արցախի դրոշը բարձրացնելու պատճառով ադրբեջանցիների կողմից իր հասցեին հնչեցված սպառնալիքներին:
Քաղաքապետը պատմել է, որ օգոստոսի 25-ին երեք ադրբեջանցի ներխուժել են քաղաքապետարան և պահանջել քույր քաղաքների դրոշների շարքից հեռացնել Արցախի դրոշը: Գործը հասել է անգամ նրան, որ Փարիզում Ադրբեջանի դեսպանը զանգահարել է Մուղիենի տեղակալին և դրոշը հեռացնելու համար կրկին սպառնալիքներ հնչեցրել:
«Սա ձեզ համար Ադրբեջանը չէ, և դուք չեք որոշելու, թե ինչ օրենքներ կամ կարգեր կլինեն այստեղ: Որևէ մեկը չի կարող մեր փոխարեն որոշել` ում հետ կարող ենք շփվել և ում հետ՝ ոչ։ Ադրբեջանը, Ալիևն ու նրա դաշնակիցները պետք է հասկանան, որ բարեկամությունը չի կարող զրոյացվել կամ չեղարկվել, մեր ժողովուրդը հարգում ու գնահատում է Շուշիի և ընդանուր Արցախի բնակչությանը»,- գրել է քաղաքապետը:
Մուղիեն նաև հավելել է, որ Բուրգ լե Վալանսում Արցախի դրոշը խորհրդանշում է բարեկամություն մի ժողովրդի հետ, որին Ադրբեջանն ամեն օր սպառնում է ոչնչացնել
Նմանատիպ հոդվածներ
Ովքեր են ԱԺ ամենահարուստ պատգամավորները. ցուցակը գլխավորում է Ծառուկյանը
Parliamentmonitoring.am-ն առանձնացրել է ամենահարուստ պատգամավորների առաջատար հնգյակը: Այն գլխավորում է ԲՀԿ առաջնորդ Գագի...
Էրդողանը մեղադրեց ՀՀ-ին. ինչո՞ւ է ուշանում պաշտոնական Երևանի պատասխանը. ԱԳՆ-ից մանրամասնում են
Այսօր շատ է քննարկվում հարցը՝ ինչու պաշտոնական Երևանը չի պատասխանում Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարություններին, թե...
Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, որ...
Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաեւ Ստեփանակերտը
Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրե...