Մարմաշեն գյուղի մոտակայքում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից. վարորդը հայտնվել է մեքենայից դուրս
Սեպտեմբերի 24-ին, ժամը 08:55-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մարմաշեն գյուղի եկեղեցու մոտակայքում «Mercedes C-180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմեն Հ․, ծնված 1997 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը հայտնվել է մեքենայից դուրս:
Փրկարարներն Արմեն Հ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել և ուղղել են ավտոմեքենան:

Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
Միջադեպ՝ Ծովագյուղում. գյուղացիները հարձակվել են Գազպրոմի աշխատակիցների և ոստիկանների վրա
Սեպտեմբերի 24-ի մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ծովագյուղում 40-ից ավելի գյուղացի...
Հայաստանում այսօր հաստատվել է կորոնավիրուսով վարակման 429 նոր դեպք. մահացել է 1 քաղաքացի. ԱՆ
Հայաստանում սեպտեմբերի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 429 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը...