ԿԳՄՍ փոխնախարարը հրաժարակա՞ն է ներկայացրել. տարաձայնություններ կան նախարարի հետ
Մամուլում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացնելու: Ըստ հրապարակումների՝ պատճառը կրթության չափորոշիչներն են ու ազգային արժեքներին դեմ գնալը, որի հետևանքով լարվել են փոխնախարարի և նախարարի հարաբերությունները։ Ավելին՝ անհամաձայնությունները սկսել են դեռևս այն ժամանակվանից, երբ ԿԳՆ փոխնախարար էր նաև Արևիկ Անափիոսյանը, գրում է Լurer.com-ը:
Auroranews-ը ԿԳՄՍ- ից փորձում է պարզել լուրի իսկությունը: Այս րոպեներին սպասում ենք նրանց պատասխանին.
Հիշեցնենք, որ տևական ժամանակ է՝ ինչ բողոքի ակցիաներ են տեղի ունենում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։ Պատճառն այն է, որ նախատեսվում է դպրոցներում կրճատել հայոց լեզվի դասաժամերը, «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան այլևս առանձին առարկա չի դասավանդվելու, խնդրահարույց է համարվում նաև սեռական դաստիարակությանը վերաբերող որոշ կետեր, ինչպես նաև գրականության դասաժամերից հանվում են միջնադարյան որոշ գրողների ստեղծագործություններ, որոնց փոխարեն ընդգրկված են լինելու ժամանակակից հայ գրողների որոշ խնդրահարույց ստեղծագործություններ։
Նմանատիպ հոդվածներ
Ովքեր են ԱԺ ամենահարուստ պատգամավորները. ցուցակը գլխավորում է Ծառուկյանը
Parliamentmonitoring.am-ն առանձնացրել է ամենահարուստ պատգամավորների առաջատար հնգյակը: Այն գլխավորում է ԲՀԿ առաջնորդ Գագի...
Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, որ...
Էրդողանը մեղադրեց ՀՀ-ին. ինչո՞ւ է ուշանում պաշտոնական Երևանի պատասխանը. ԱԳՆ-ից մանրամասնում են
Այսօր շատ է քննարկվում հարցը՝ ինչու պաշտոնական Երևանը չի պատասխանում Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարություններին, թե...
Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաեւ Ստեփանակերտը
Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրե...