Գողանանք բերե՞նք Միքայել Մինասյանին. ենթադրենք՝ ԱԱԾ-ն գիտի նրա տեղը, բայց ՌԴ-ն պետք է հանձնի. Ալեն Սիմոնյան
ՔՊ նիստի ավարտից հետո լրագրողների հարցերին պատասխանող ՀՀ ԱԺ փոխնախագահը նաև խոսեց Միքայել Մինասյանի գտնվելու վայրի հետ կապված վերջին շրջանում տարածվող տարբեր տեղեկատվությունների մասին:
Ըստ որոշ տեղեկությունների, Մինասյանը Սոչիում է, անգամ հյուրանոցի հասցե է նշվում: Այս պարագայում ինչպե՞ս է, որ Միքայել Միանսյանը դեռևս ազատության մեջ է: Ալեն Սիմոնյանն ասաց՝ այսինքն ի՞նչ, եթե տեղը գիտենք, մտածում եք, պետք գնանք, գողանանք, բերե՞նք:
«Դա իրավական գործընթաց է, եթե անգամ հասցեն ու հեռախոսահամարը հայտնի է, պետք է երկիրը ձերբակալի և հանձնի նրան ՀՀ-ին: Կալանքի հետ կապված որոշումը կայացվել է 2 օր առաջ, և ես նման տեղեկություն չունեմ, որ մեր գործընկերները դիմել են, և մենք մերժում ենք ստացել:
Եթե լինում է կալանքի որոշում, դիվանագիտական խողովակներով արդեն գործընթաց է սկսվում: Նման գործողություն օրինակ եղավ, մեր համաքաղաքացու հարցում, որին վերադարձրեցինք: Խոսքը Ալրաղացի Լյովիկի մասին է»,-ասաց Սիմոնյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ովքեր են ԱԺ ամենահարուստ պատգամավորները. ցուցակը գլխավորում է Ծառուկյանը
Parliamentmonitoring.am-ն առանձնացրել է ամենահարուստ պատգամավորների առաջատար հնգյակը: Այն գլխավորում է ԲՀԿ առաջնորդ Գագի...
Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, որ...
Էրդողանը մեղադրեց ՀՀ-ին. ինչո՞ւ է ուշանում պաշտոնական Երևանի պատասխանը. ԱԳՆ-ից մանրամասնում են
Այսօր շատ է քննարկվում հարցը՝ ինչու պաշտոնական Երևանը չի պատասխանում Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարություններին, թե...
Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաեւ Ստեփանակերտը
Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրե...