Դպրոցներում կորոնավիրուսային հիվանդություն հայտնաբերվել է թեստավորված անձնակազմի 1. 5 %-ի մոտ. ԱՆ
Կորոնավիրուսային հիվանդության նկատմամբ դպրոցների անձնակազմի թեստավորման գործընթացը մեկնարկել է ս.թ. սեպտեմբերի 3-ից։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան փոխանցում են Առողջապահության նախարարությունից։ «2020 թ.-ի սեպտեմբերի 16-ի դրությամբ իրականացված հետազոտությունների արդյունքում դպրոցներում կորոնավիրուսային հիվանդություն հայտնաբերվել է թեստավորված անձնակազմի 1. 5 տոկոսի մոտ»,- ասված է հարցմանն ի պատասխան։
Թե ՀՀ ամբողջ տարածքի դպրոցներում ընդհանուր առմամբ քանի՞ մարդ է թեստավորվել և նրանցից քանի՞սն են ուսուցիչները, նախարարությունից տվյալներ չեն ներկայացնում, պատճառաբանելով, որ վիճակագրական այլ տվյալներ գտնվում են մշակման փուլում և կամփոփվեն թեստավորման գործընթացի ավարտից հետո։
Լրատվամիջոցը նաև հետաքրքրվել էր, եթե թեստի արդյունքը դրական է, երկրորդ անգամ թեստավորվո՞ւմ են, եթե այո, ապա բացասական պատասխանի դեպքում ի՞նչ որոշում է կայացվում, ինչին ի պատասխան առողջապահության գլխավոր գերատեսչությունից ասացին. «Կորոնավիրուսային հիվանդության թեստի դրական արդյունքի դեպքում երկրորդ անգամ թեստավորում չի իրականացվում»:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում կրկին իրավիճակի սրում ունենք. վարչապետ
Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում կրկին իրավիճակի սրում ունենք, այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նի...
Զոհված համարվող ևս 3 զինծառայող ողջ են. անուններ
Եվս մեկ անգամ հայցելով մեր զինծառայողների հարազատների ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զ...