Ադրբեջանական մեդիադաշտը միաբերան պնդում է, որ պատրաստվում են պատերազմ. Կարեն Հովհաննիսյան

Թուրք-քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հոգեբանական և տեղեկատվական պատերազմը շարունակվում է։

Ադրբեջանը բացի ֆեյք լուրեր տեղեկատվական դաշտ նետելուց և դրանց հղում անելով «վերլուծություններ» անելուց բացի, հոգեբանական գրոհ է սկսել, ոչ ավել, ոչ պակաս սեփական քաղաքացիների վրա։ Մի քանիսը փորձեմ առանձնացնել։

ԶԼՄ-ներով տարածում են տեսանյութեր, որոնք ավելի մեծ հոգեբանական ազդեցություն ունեն, որտեղ ցուցադրում են, թե սահմանամերձ բնակավայրերում ինչպես են ապաստարաններ կառուցում բնակիչները։

 

Մինչև հիմա Ադրբեջանի ՊՆ-ն իր պաշտոնական կայքով տարածող տեսանյութերում մշտապես օգտագործում էր որևէ երաժշտություն կադրի հետ , երբեք չի եղել, որ կրակայինների մասին տեսանյութերը լինեն առանց որևէ երաժշտության, այսինքն փակեն կրակայինների ձայները։ Այժմ, որպեսզի ստեղծեն պատերազմի իմիտացիա, կենդանի ձայնով, առանց որևէ մեկնաբանության , կամ «խանգարող» ձայնի ցուցադրում են կրակայիններն իրենց ձայնային էֆեկտներով։

 

Ադրբեջանական մեդիադաշտը, անկախ քաղաքական հայացքներից, միաբերան պնդում են, որ պատրաստվում են պատերազմի։ Եթե հետևելու լինես բացառապես մեդիադաշտին, ապա տպավորություն կարող ես ստանալ, թե մարտեր են ընթացնում։

Մի խոսքով, սեփական քաղաքացիներին հասցնում են հոգեբանական ծանր և սրված վիճակի»։

Քաղաքականություն

Պատահարներ