Վարսեր գյուղի հարակից որսահանդում թույլատրելից շատ լոր են որսացել. ԲԸՏՄ
Ս. թ. սեպտեմբերի 20-ին Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերաhսկողության բաժնի, Գեղարքունիքի եւ Կոտայքի տարածքային բաժինների աշխատակիցներն ապօրինի որսի կանխարգելման նպատակով համատեղ հերթական խստացված ստուգայցի ընթացքում ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի հարակից որսահանդակում արձանագրել են ապօրինի որսի դեպք։
ՀՀ Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչներ Հ. Ա․-ն և Ս. Կ․-ն որսացել են 48 հատ լոր տեսակի թռչուն, որը թույլատրված չափաքանակից ավել է։ Որսորդական զենքերը եւ իրեղեն ապացույցներն առգրավվել են։
ԲԸՏՄ Գեղարքունիքի տարածքային բաժնում հարուցվել է վարչական վարույթ, իրավախախտները կենթարկվեն պատասխանատվության։
Ստուգայցերը շարունակվում են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
Միջադեպ՝ Ծովագյուղում. գյուղացիները հարձակվել են Գազպրոմի աշխատակիցների և ոստիկանների վրա
Սեպտեմբերի 24-ի մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ծովագյուղում 40-ից ավելի գյուղացի...
Ձերբակալվել են ոստիկանության Նորք Նորքի բաժնի պետն ու քրեական հետախուզության բաժանմունքի 3 օպերլիազորներ. Shamshyan. com
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Հայաստանի Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակում հատկապես կարևո...