«Մանկան տան» 3 աշխատակցուհի կալանավորվել է անչափահաս սաներին ծեծելու և անարգելու համար
Երեւանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի երեք աշխատակցուհիներին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով):
Դատարանի որոշմամբ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին տեղեկացրել է Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը:
Ըստ ոստիկանության՝ մանկատան աշխատակիցները բռնության են ենթարկել սաներին, նրանց խոշտանգել, ծեծել ու անարգել. «Պարզվել է, որ երեխաները տեւական ժամանակ զրկված են եղել կեցության նվազագույն պայմաններից, անձնական հիգիենայի պահպանման միջոցներից: Բացի այդ, մանկատան աշխատակիցները տարբեր պատրվակներով փայտով, ձեռքերով խփել են անչափահասներին, քաշել մազերը` նրանց պատճառելով ֆիզիկական ցավ ու հոգեկան տառապանք»,- ասված էր ոստիկանության երեկ տարածած հաղորդագրության մեջ:
Քննչական կոմիտեն էլ հայտնել է, որ նախաքննոթյան ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննոթյուններ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
Միջադեպ՝ Ծովագյուղում. գյուղացիները հարձակվել են Գազպրոմի աշխատակիցների և ոստիկանների վրա
Սեպտեմբերի 24-ի մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ծովագյուղում 40-ից ավելի գյուղացի...
Հայաստանում այսօր հաստատվել է կորոնավիրուսով վարակման 429 նոր դեպք. մահացել է 1 քաղաքացի. ԱՆ
Հայաստանում սեպտեմբերի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 429 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը...