Իսրայելի ներկայացուցիչն Էրդողանի ելույթի ժամանակ լքել է ՄԱԿ-ի դահլիճը
ՄԱԿ-ի 75-ամյակի կապակցությամբ հրավիրված գագաթնաժողովի ժամանակ ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Թուրքիայի և Իսրայելի միջև։ Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, այն մեծ արձագանք է գտել թուրքական լրատվամիջոցներում։
Գագաթնաժողովում ելույթ ունեցած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ըստ ավանդույթի առիթը բաց չի թողել քննադատելու իսրայելական իշխանությունների պաղեստինյան քաղաքականությունը։ Թուրքիայի նախագահը նորից Իսրայելին մեղադրել է «պաղեստինյան հողերը օկուպացնելու, պաղեստինցիներին ճնշելու մեջ» և հավելել, որ Անկարան չի աջակցի ոչ մի պայմանագրի, որտեղ «հաշվի չեն առնվի պաղեստնիցի ժողովուրդի շահերը»։
Էրդողանը նաև կոչ է արել աշխարհի տարբեր երկրներին հրաժարվել իրենց դեսպանությունները Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մտքից։
Ի պատասխան դրան՝ Իսրայելի ներկայացուցիչը ցուցադրաբար, որպես բողոքի նշան, լքել է նիստերի դահլիճը Էրդողանի ելույթի ժամանակ։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում կրկին իրավիճակի սրում ունենք. վարչապետ
Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում կրկին իրավիճակի սրում ունենք, այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նի...
Անկախության 29-ամյակի միջոցառումների համար պետբյուջեից ծախսվել է մոտ 133 մլն դրամ
Հայաստանի անկախության 29-ամյակի միջոցառումների իրականացման համար պետբյուջեից հատկացվել է 133 միլիոն դրամ:Այս մասին տեղեկ...