Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հարցով դատական նիստը չկայացավ
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցով դատական նիստը (նախագահ՝ Մնացական Մարտիրոսյան) այսօր տեղի չունեցավ: Դատարան չէին ներկայացել ո՛չ պաշտպաները, ո՛չ էլ մեղադրյալը: Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ պաշտպանական կողմը պատշաճ ծանուցված չի եղել: Այդ տեղեկությունը ճշտելու՝ մեր նկարահանող խմբի բոլոր փորձերն անցել են ապարդյուն։ Ո՛չ Դատական դեպարտամենտը, ո՛չ Ծառուկյանի պաշտպանները չեն պատասխանել հեռախոսազանգերին, իսկ դատավորի աշխատակազմից պատասխանեցին, թե իրավասու չեն որևէ ինֆորմացիա տրամադրել:
Հիշեցնենք՝ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը հուլիսի 8-ին՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, բեկանել էր Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն հետ ուղարկել՝ նոր քննության։ Ծառուկյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով՝ ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից, կուսակցությունների դաշինքներից, կաշառք ստանալու կամ ընտրողներին կաշառք տալու, ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով:
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանը մեղադրեց ՀՀ-ին. ինչո՞ւ է ուշանում պաշտոնական Երևանի պատասխանը. ԱԳՆ-ից մանրամասնում են
Այսօր շատ է քննարկվում հարցը՝ ինչու պաշտոնական Երևանը չի պատասխանում Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարություններին, թե...
Ովքեր են ԱԺ ամենահարուստ պատգամավորները. ցուցակը գլխավորում է Ծառուկյանը
Parliamentmonitoring.am-ն առանձնացրել է ամենահարուստ պատգամավորների առաջատար հնգյակը: Այն գլխավորում է ԲՀԿ առաջնորդ Գագի...
Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, որ...
Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաեւ Ստեփանակերտը
Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրե...