Դատարանն Ամուլսարի երեք պաշտպանների ձերբակալումը համարեց ոչ իրավաչափ և վերջիններս ազատ արձակվեցին. Անի Սամսոնյան
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Ամուլսարի երեք պաշտպանների ձերբակալումը համարեց ոչ իրավաչափ և վերջիններս ազատ արձակվեցին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը։
Ավելի վաղ ակտիվիստ Միքայել Մարգարյան դատարանի բակում նշել էր, որ փաստաբանը հայտնել է, որ քաղաքացիների ձերբակալումն անհիմն է եղել:
Նրա խոսքով՝ շատ վատ տրամադրվածություն կա Ջերմուկի, Գնդեվազի բնակիչների, Ամուլսարը պաշտպանող քաղաքացիների հանդեպ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին ծեծկռտուք էր տեղի ունեցել Գնդեվազ համայնքում Ամուլսարի հանքի շահագործմանը կողմնակից բնակիչների և ճանապարհը փակող ցուցարարների միջև։ Մասնավորապես՝ ցուցարարները «ռազբորկայի» են կանչել Ամուլսարում վերսկսված որոշ աշխատանքներում ներգրավված Գնդեվազի բնակիչներին և ըստ տեղեկությունների՝ ցուցարարները եղել են մահակներով զինված։
Տեղի է ունեցել ծեծկռտուք, Ամուլսարի աշխատակիցների շրջանում կան մարմնական վնասվածքներ ստացած անձինք։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում կրկին իրավիճակի սրում ունենք. վարչապետ
Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում կրկին իրավիճակի սրում ունենք, այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նի...
Անկախության 29-ամյակի միջոցառումների համար պետբյուջեից ծախսվել է մոտ 133 մլն դրամ
Հայաստանի անկախության 29-ամյակի միջոցառումների իրականացման համար պետբյուջեից հատկացվել է 133 միլիոն դրամ:Այս մասին տեղեկ...