ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները հացադուլ են անում Կառավարության դիմաց
ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները հացադուլ են անում կառավարության դիմաց:
Նրանք «Հացադուլ, սպասում ենք վարչապետի դրական պատասխանին» գրությամբ պաստառներով կառավարության դիմաց են, պահանջը մեկն է՝ ՌԴ-ն բացի սահմանները և իրենք կարողանան վերադառնալ իրենց ընտանիքների մոտ:
Հիշեցնենք, որ տևական ժամանակ է՝դեռևս արտակարգ դրությունից առաջ ՌԴ-ից Հայաստան եկած բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ ցանկանում են վերադառնալ, սակայն նրանք արդեն 7 ամսից ավելի է, ինչ այստեղ են։ Այդ քաղաքացիները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում կառավարության և Ազգային ժողովի դիմաց՝ պահանջելով իրենց խնդրին լուծում տալ:
Հիշեցնենք, որ նրանց հետ զրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, և նշել, որ Հայաստանը սահման չի փակել, փակողը ռուսական կողմն է և որ բանակցություններ են տարվում բացելու ուղղությամբ: Սակայն այդ քաղաքացիները թերահավատ են և նշում են, որ որևէ բաակցություն էլ չի տարվում, քանի որ ՌԴ-ն շատ երկրների հետ սահմանը բացել է, իսկ ՀՀ-ի հետ՝ ոչ, այն դեպքում երբ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Անկախության 29-ամյակի միջոցառումների համար պետբյուջեից ծախսվել է մոտ 133 մլն դրամ
Հայաստանի անկախության 29-ամյակի միջոցառումների իրականացման համար պետբյուջեից հատկացվել է 133 միլիոն դրամ:Այս մասին տեղեկ...
Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում կրկին իրավիճակի սրում ունենք. վարչապետ
Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում կրկին իրավիճակի սրում ունենք, այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նի...