Քաղաքականություն

Խմբակցությունում որևէ լուրջ խնդիր չկա. Մակունց

WRed 83 դիտում
Խմբակցությունում որևէ լուրջ խնդիր չկա. Մակունց

Ինձ հետ անձամբ եղել են աշխատանքային քննարկումներ, մնացյալ հարցերը, որոնք առնչվում են առանձին պատգամավորների, խնդրում եմ ուղղել հենց իրենց: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ «Իմ քայլի» մի շարք պատգամավորներ հնարավոր է վայր դնեն մանդատը, այդ թվում Գայանե Աբրահամյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Համազասպ Դանիելյանը, Լուսինե Բադալյանը:

Նշենք, որ այս պատգամավորներից մի քանսը հերքել են այդ լուրերը:

«Խմբակցությունում որեւէ լուրջ խնդիր չկա: Մենք պետք է համակերպված լինենք, որ մեր խմբակցությունում տարբեր հարցերի հետ կապված կարող են լինել տարբեր մոտեցումներ, ես այդտեղ խնդիր չեմ տեսնում»,-ասաց Մակունցը:

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250