Հանդիպում ենք Ջերմուկի տաքսիների կանգառում, ժամը 17։00-ից սկսած. Բունիաթյանը ահազանգում է

Սիրելի հայրենակիցներ, այս պահին ունենք կալանավորված Ջերմուկ համայնքի երեք բնակիչներ, որոնք տեղափոխվել են Երևան և նրանց մեղադրանքներ է առաջադրվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բնապահպան Շիրակ Բունիաթյանը: 

«Այո՛ ,մենք չենք խրախուսելու ոչ մի բռնություն, բայց նաև չենք հանդուրժելու խտրական վերաբերմունքը։

Մեր կարծիքով խտրական է , երբ մոտ մեկ տարի առաջ Գնդեվազ գյուղում քաշքշուկի հետևանքով կալանավորվեցին Ջերմուկ համայնքի երեք երիտասարդներ ։

Մեր կարծիքով խտրական է, երբ Լիդիանի պահնորդները մի քանի տասնյակ անձանցով ծեծի են ենթարկում Ջերմուկի բնակչին և նրան օգնության հասած ոստիկանին և դա մինչ այժմ չի արժանացել իրավական համարժեք գնահատականի։

Մեր կարծիքով խտրական է, երբ ասում են՝ օրերս ծեծկռտուք է տեղի ունեցել, բայց ԱՄՈՒԼՍԱՐԻ փրկության կողմնակիցներին են ձերբակալել և տեղափոխել Երևան։

Սիրելի պատվախնդիր ՀԱ՛Յ, այսօր մենք ինքնաբուխ կերպով, մեր ընտանիքներով դուրս ենք գալու Ջերմուկի տաքսիների կանգառ և մեր աջակցությունը հայտնենք կալանավորված քաղաքացիներին։

Հանդիպում ենք Ջերմուկի տաքսիների կանգառում, ժամը 17։00-ից սկսած»,-գրել է Բունիաթյանը։

 

Ավելի վաղ Բունիաթյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել էր, որ իրեն և մի քանի այլ ջերմուկցիների տեղի ոստիկանությունը հրավիրել էր բաժանմունք: Բնապահպանի խոսքով՝ իրեն հայտնել են ,որ պետք է ներկայանա դատաբժշկական փորձաքննության՝ Գնդեվազ գյուղում տեղի ունեցած  քաշքշուկի գործով, սակայն միջադեպին առնչություն չունենալու հանգամանքով հրաժարվել է փորձաքննությունից: 

 

Բունիաթյանը հայտնել էր նաև, որ այսօր՝ սեպտեմբերի 22-ին ոստիկանական մեծ ուժեր են եկել Ամուլսար: 

Քաղաքականություն

Պատահարներ