ԵՄ-ն պատժամիջոց է սահմանել թուրքական ծովային փոխադրումների ընկերության դեմ
Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Լիբիային զենք մատակարարելու արգելքը խախտելու համար պատժամիջոցներ է սահմանել ծովային փոխադրումներ իրականացնող 3 ընկերությունների դեմ: Դրանցից մեկը թուրքական է, մյուները պատկանում են Հորդանանին ու Ղազախստանին: Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը, հայտնում է ermenihaber- ը:
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ԵԽ հանձնաժողովի որոշման վերաբերյալ, որում ասվում է, որ այդ որոշումը ոչ մի նշանակություն չունի Անկարայի համար:
Ավելին, հայտարարության մեջ կողմնակալ լինելու մեղադրանքներ են հնչեցվել Եվրամիության հասցեին: Ըստ թուրքական կողմի՝ Լիբիայում իշխանության համար պայքարող կողմերից մեկի՝ Ֆայեզ Սարաջի գլխավորած «Ազգային համաձայնության կառավարությանը» զենքի մատակարարումը օրինական է, քանի որ այն ճանաչված է ՄԱԿ-ի կողմից:
Անկարան ԵՄ-ին մեղադրել է Լիբիայում հակամարտող մյուս կողմի՝ գեներալ Խալիֆա Հաֆթերի գլխավորած «Ազգային բանակին» ու խորհրդարանին Արաբական Միացյալ Էմիրությունների և այլ երկրների կողմից զենք զինամթերք ուղարկելու վրա աչք փակելու մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանը մեղադրեց ՀՀ-ին. ինչո՞ւ է ուշանում պաշտոնական Երևանի պատասխանը. ԱԳՆ-ից մանրամասնում են
Այսօր շատ է քննարկվում հարցը՝ ինչու պաշտոնական Երևանը չի պատասխանում Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարություններին, թե...
Ովքեր են ԱԺ ամենահարուստ պատգամավորները. ցուցակը գլխավորում է Ծառուկյանը
Parliamentmonitoring.am-ն առանձնացրել է ամենահարուստ պատգամավորների առաջատար հնգյակը: Այն գլխավորում է ԲՀԿ առաջնորդ Գագի...
Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, որ...
Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաեւ Ստեփանակերտը
Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրե...