Ընդդիմությանը մեղադրելու փոխարեն՝ իշխանությունը պետք է զբաղվի երկրի անվտանգությամբ. Էդմոն Մարուքյան
Ունենք ուժեղ բանակ, և երազանք ունենք, որ քաղաքական առողջ համակարգ ունենանք, պետական ինստիտուտները զարգացած լինեն, որի արդյունքում մարդը կլինի կենտրոնական և բարձրագույն արժեք։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, ըստ որոնց, բանակցություններ հիմա չկան, և դրա մեղավորը Հայաստանն է, նա նշեց․ «Ալիևը սովորական սադրիչ է և մենք չպետք է տրվենք սադրանքի, ամեն հայտարարությունից առաջ և հետո մենք պետք է ամրացնենք առաջնագիծը։ Ամեն օր կա պատերազմի վտանգ, մենք գտնվում ենք ոչ բարեկամական տարածաշրջանում»։
Անդրադառնալով երկրի ազգային անվտանգությանը սպառնացող վտանգներին, նա ասաց, որ ընդդիմությանը մեղադրելու փոխարեն՝ իշխանությունը պետք է զբաղվի երկրի անվտանգությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանը մեղադրեց ՀՀ-ին. ինչո՞ւ է ուշանում պաշտոնական Երևանի պատասխանը. ԱԳՆ-ից մանրամասնում են
Այսօր շատ է քննարկվում հարցը՝ ինչու պաշտոնական Երևանը չի պատասխանում Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարություններին, թե...
Ովքեր են ԱԺ ամենահարուստ պատգամավորները. ցուցակը գլխավորում է Ծառուկյանը
Parliamentmonitoring.am-ն առանձնացրել է ամենահարուստ պատգամավորների առաջատար հնգյակը: Այն գլխավորում է ԲՀԿ առաջնորդ Գագի...
Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, որ...
Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաեւ Ստեփանակերտը
Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրե...