Ռուսական Տու-160 գերձայնային ռազմավարական ռմբակոծիչները թռիչքի հեռահարության նոր համաշխարհային ռեկորդ են սահմանել
Ռուսական Տու-160 գերձայնային ռազմավարական ռմբակոծիչները թռիչքի հեռահարության նոր համաշխարհային ռեկորդ են սահմանել։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հեռահար ավիացիայի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կոբիլեշը, փոխանցում է ՏԱՍՍ-ը ։
«Այսօր Տու-160 գերձայնային ռազմավարական հրթիռակիրների վրա թռիչքի հեռահարության և տևողության նոր ռեկորդ են սահմանել հեռահար ավիացիայի երկու անձնակազմեր», – հայտարարել է գեներալը:
Նրա խոսքերով ՝ օդաչուները հաղթահարել են ավելի քան 20 հազար կիլոմետր և օդում գտնվել ավելի քան 25 ժամ: Ավելի երկար նման դասի ինքնաթիռներում ոչ ոք չի թռչել, հավելել է Կոբլեշը:
Ինչպես նշել են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունում, ինքնաթիռները թռչել են Էնգելս օդանավակայանից և վայրէջք կատարել նույն վայրում: Երկու ռմբակոծիչների թռիչքը եղել է գեներալ-մայոր Օլեգ Պչելայի և փոխգնդապետ Սերգեյ Վոլկովիցկու հրամանատարության ներքո։ Տու-160-ի թռիչքի ողջ ընթացքում օդում երեք վերալիցքավորում է իրականացվել:
Հիշեցնենք, որ թռիչքի հեռահարության նախորդ ռեկորդը սահմանել էր նույնպես Տու-160-ը 2010 թվականին: Այդ ժամանակ օդաչուները օդում 24 ժամ և 24 րոպե են անցկացրել։
Նմանատիպ հոդվածներ
Արայիկ Հարությունյանն ասաց, թե որ դեպքում կհեռանա
Եթե իմ հրաժարականի համար հիմքեր լինեն, ես մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին և ինքս դիմում կգրեմ: Այս մասին մամուլի ասու...
Էրդողանը մեղադրեց ՀՀ-ին. ինչո՞ւ է ուշանում պաշտոնական Երևանի պատասխանը. ԱԳՆ-ից մանրամասնում են
Այսօր շատ է քննարկվում հարցը՝ ինչու պաշտոնական Երևանը չի պատասխանում Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարություններին, թե...
Ովքեր են ԱԺ ամենահարուստ պատգամավորները. ցուցակը գլխավորում է Ծառուկյանը
Parliamentmonitoring.am-ն առանձնացրել է ամենահարուստ պատգամավորների առաջատար հնգյակը: Այն գլխավորում է ԲՀԿ առաջնորդ Գագի...
Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, որ...