Այսօր իրականում ահավոր բարոյահոգեբանական ճգնաժամ է երկրում, ընդ որում` բոլոր առումներով. Արման Աբովյան
Ներքին քաղաքականության մեջ մենք հիմա ապրում ենք մի ժամանակաշրջան, որը կմտնի պատմութան մեջ որպես ստի, լկտիության, զրպարտության, ատելության, անմակարդակության ծաղկման շրջան։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։
«Ներքին քաղաքականության մեջ մենք հիմա ապրում ենք մի ժամանակաշրջան,որը կմտնի պատմութան մեջ որպես ստի ,լկտիության,զրպարտության,ատելության,անմակարդակության ծաղկման շրջան։Իշխանություններն իսպառ հրաժարվում են առողջ քննադատության ընկալումից և որդեգրել են բարոյականության կարմիր գծերի իսպառ ոչնչացում։
Այլևս չկա ոչ մի արգելք,փորձվեք մի կծու խոսք ասել իրենց հասցեին և վերջ,քեզ ուղղակի կհոշոտեն իրենց կողմից աճեցրած լկտի մեկնաբանները,նենգափոխության վարպետները և տեղեկատվական մանիպուլյացիայի արքաները ։Այլևս չկա անձնական տիրույթ,այլևս ոչ ոք չի կարող երաշխավորված լինել, որ իր ընտանիքի,երեխաների,ընկերների մասին կեղտ ու սուտ չի տարածվի բոլոր հնարավոր և անհնարին "թավշյա" տեղեկատվական խողովակներով։Դուք հասկանո՞ւմ եք` մենք ուր ենք հասել ։Այս ամենը նման է մի թարախային կույտի,որը հավաքվում է,հավաքվում է,հավաքվում է, բայց մի օր հաստատ պայթելու է հենց ձեր երեսին։
Ամենաահավորն այն է ,որ երկրում իշխանությունները շատ հետևողական արժեզրկում են ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՄԱՐԴ հասկացությունը,որի փոխարեն փորձ է արվում ներգցել գաղափարական դաշտ անդեմ "հպարտ քաղաքացի" եզրույթը։
Այսօր իրականում ահավոր բարոյահոգեբանական ճգնաժամ է երկրում,ընդ որում` բոլոր առումներով»,- գրել է Աբովյանը։
[229c4dacc6e486039f7a0ebf6382035d.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանը մեղադրեց ՀՀ-ին. ինչո՞ւ է ուշանում պաշտոնական Երևանի պատասխանը. ԱԳՆ-ից մանրամասնում են
Այսօր շատ է քննարկվում հարցը՝ ինչու պաշտոնական Երևանը չի պատասխանում Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարություններին, թե...
Ովքեր են ԱԺ ամենահարուստ պատգամավորները. ցուցակը գլխավորում է Ծառուկյանը
Parliamentmonitoring.am-ն առանձնացրել է ամենահարուստ պատգամավորների առաջատար հնգյակը: Այն գլխավորում է ԲՀԿ առաջնորդ Գագի...
Արայիկ Հարությունյանն ասաց, թե որ դեպքում կհեռանա
Եթե իմ հրաժարականի համար հիմքեր լինեն, ես մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին և ինքս դիմում կգրեմ: Այս մասին մամուլի ասու...
Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, որ...