Կա՞ փաստաթուղթ, որով Ադրբեջանին պետք է փոխանցել Արցախի ազատագրված շրջանները. «Սասնա Ծռերը»` իշխանություններին
«Սասնա Ծռերի» Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել՝ խոսքն ուղղելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանին, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին և ԱԺ Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովին:
«Հարգելի՛ պարոնայք, վերջին օրերին Հայաստանի Հանրապետության լրատվական տիրույթում շրջանառվում է տեղեկություն, որ 2016 թ. հունիսի 16-ին Հայաստանի Հանրապետության անունից Մինսկի խմբի համանախագահողներին պաշտոնական գրությամբ փոխանցվել է Արցախյան հակամարտության լուծման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև կնքելու համար կազմված փաստաթղթի նախագիծ (այսուհետև՝ փաստաթուղթ), որի մեջ նախատեսվում է.
1) Արցախյան հակամարտությունը լուծել այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների հիման վրա և, ըստ այդմ՝ Ադրբեջանական կողմին փոխանցել Արցախի ազատագրված շրջանները՝ բացառությամբ Լաչինի միջանցքից,
2) ազատագրված տարածքներից դուրս գալու պարագայում Հայկական կողմին հատկացնել հինգ միլիարդ ԱՄՆ դոլար գումար:
Հաշվի առելով այս տեղեկության ռազմավարական կարևորությունը մեր պետության և ժողովրդի համար, պահանջում ենք պատասխանել հետևյալ հարցերին.
1) արդյոք իրականությանը համապատասխանու՞մ է վերը նշված տեղեկությունը,
2) եթե՝ այո՛, ապա.
• ինչո՞ւ մինչ օրս գաղտնի է պահվում փաստաթուղթը,
• մինչ օրս ի՞նչ քայլեր են ձեռնարկվել գումարի դիմաց Արցախի ազատագրված տարածքները հանձնելու նախաձեռնության, ինչպես նաև այն արտացոլող հիշյալ փաստաթղթի հեղինակներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ,
• ԱԺ Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովն իր ձեռքի տակ ունեցե՞լ է արդյոք փաստաթուղթը և, եթե ունեցել է, ապա արդյոք իր գործունեության մեջ և զեկույցը կազմելիս հաշվի առե՞լ է դրա առկայությունն ու բովանդակությունը:
Նկատի ունենալով դիտարկվող հարցերի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը, պահանջում ենք հնարավոր սեղմ ժամկետում ներկայացնել դրանց պատասխանները, ինչպես նաև փաստաթղթի առկայության դեպքում հրապարակել այն։
Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ
18 սեպտեմբեր 2020 թ., Երևան»,-նշված է հայտարարությունում:
Նմանատիպ հոդվածներ
Արայիկ Հարությունյանն ասաց, թե որ դեպքում կհեռանա
Եթե իմ հրաժարականի համար հիմքեր լինեն, ես մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին և ինքս դիմում կգրեմ: Այս մասին մամուլի ասու...
Այլևս 2500 դրամը չի վճարվելու. Տեխզննության կտրոնն այլևս պետք չի լինի փակցնել ավտոմեքենայի հողմապակուն
Ազգային ժողովում քննարկում են նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել տեխզննման գործընթացում:Կառավարությունն...
Ռուբեն Հայրապետյանի քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքն անհետացել է Ազգային արխիվից
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը երկու անգամ ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել, սակայն 2012թ-ի...
Էրդողանը մեղադրեց ՀՀ-ին. ինչո՞ւ է ուշանում պաշտոնական Երևանի պատասխանը. ԱԳՆ-ից մանրամասնում են
Այսօր շատ է քննարկվում հարցը՝ ինչու պաշտոնական Երևանը չի պատասխանում Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարություններին, թե...