Ում է նկատի ունեցել Գագիկ Ծառուկյանը. Պարզաբանում է Իվետա Տոնոյանը
Այն, որ պարոն Ալեն Սիմոյանը բավականին վառ երեւակայություն ունի, որեւէ մեկը կասկածի տակ չի առնում, բայց ես կարծում եմ, որ Գագիկ Ծառուկյանի գրառման մեջ ով որ պետք է, որ իրեն տեսներ, վստահաբար տեսել է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակի հայտարարությանը, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառումը վերաբերում էր ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին:
Ճշտող հարցին, թե գրառումը Նիկոլ Փաշինյանին էր ուղղված, Տոնոյանը կրկնեց, որ ով որ պետք է իրեն տեսներ, տեսել է. «Մենք իսկապես պատրաստվում ենք Սահմանադրությամբ ամրագրել այդ հանգամանքը, որ հոգեկան խնդիրներ ունեցող անձինք բարձրաստիճան քաղաքական պաշտոններ չպետք է զբաղեցնեն: Թե ով է այս հայտարարության մեջ տեսնում իրեն, բացառապես իր խնդիրն է: Մենք մեր փորձագետների հետ արդեն աշխատում ենք այդ ուղղությամբ»:
Դիտարկմանը, թե Ալեն Սիմոնյանն ասում է՝ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը կոնկրետ հասցեատեր չի ունեցել, Տոնոյանն արձագանքեց, թե Սիմոնյանին խորհուրդ է տալիս ևս մեկ անգամ լսել Հարությունյանի եզրափակիչ ելույթը և հասկանալ՝ ինչի մասին է խոսքը: Տոնոյանը պնդում է՝ իր ելույթի ընթացքում Հարությունյանը մի քանի անգամ բացարձակ ապատեղեկատվություն է հաղորոդել իրենց վերաբերյալ՝ անցնելով բարեկրթության սահմանները:
ԲՀԿ պատգամավորը հավելեց նաև, որ իրեց փորձագետները աշխատում են իրավական գործընթաց սկսելու հնարավորությունների վրա.
«Ես հասկանում եմ՝ իշխանությունները որդեգրել են անհասցե մեղադրանքներով համեմված գործելաոճ, բայց այն ժամանակ, երբ կունենան «դուխ»՝ անվանական ինչ-որ բան ասելու, կստանան նաև պատասխան»:
Նմանատիպ հոդվածներ
Արայիկ Հարությունյանն ասաց, թե որ դեպքում կհեռանա
Եթե իմ հրաժարականի համար հիմքեր լինեն, ես մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին և ինքս դիմում կգրեմ: Այս մասին մամուլի ասու...
Այլևս 2500 դրամը չի վճարվելու. Տեխզննության կտրոնն այլևս պետք չի լինի փակցնել ավտոմեքենայի հողմապակուն
Ազգային ժողովում քննարկում են նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել տեխզննման գործընթացում:Կառավարությունն...
Ռուբեն Հայրապետյանի քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքն անհետացել է Ազգային արխիվից
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը երկու անգամ ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել, սակայն 2012թ-ի...
Էրդողանը մեղադրեց ՀՀ-ին. ինչո՞ւ է ուշանում պաշտոնական Երևանի պատասխանը. ԱԳՆ-ից մանրամասնում են
Այսօր շատ է քննարկվում հարցը՝ ինչու պաշտոնական Երևանը չի պատասխանում Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարություններին, թե...