Նիկոլ Փաշինյանի գրառումը լրջագույն մտորումների տեղիք է տալիս. Արթուր Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա ֆեյսբուքյան գրառմանը: Նա մասնավորապես նշել է. «Նիկոլ Փաշինյանի գրառումը լրջագույն մտորումների տեղիք է տալիս Թվում էր, թե Փաշինյանի որևէ հայտարարություն կամ արարք այլևս չի կարող զարմացնել։ Թվում էր, թե տեսել ենք ամեն ինչ։ Բայց նրա այսօրվա գրառումն արձանագրում է պետական բարձրաստիճան պաշտոնյայի և մարդու անդառնալի անկումը։ Այն անընդունելի է բազմաթիվ հարթություններում։ Կառավարության ղեկավարը իր վարքագծով պետականությունը փորձում է իջեցնել մի շեմի, որից հետո պետության լինել-չլինելու խնդիրն է։ Մենք վստա՞հ ենք, որ արտաքին հարաբերություններում նույնպես չի իջնում այս մակարդակին: Վստա՞հ ենք, որ անվտանգության խնդիրներում նույնպես այս մակարդակն ու պատկերացումները չեն տիրում։ Ուրեմն՝ հակազդեցությունը պետք է լինի ոչ թե միջանձնային մակարդակում, այլ՝ համընդհանուր։ Նոր կառավարության ձևավորումը դարձել է պատմական հրամայական»։
Նմանատիպ հոդվածներ
Արայիկ Հարությունյանն ասաց, թե որ դեպքում կհեռանա
Եթե իմ հրաժարականի համար հիմքեր լինեն, ես մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին և ինքս դիմում կգրեմ: Այս մասին մամուլի ասու...
Ռուբեն Հայրապետյանի քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքն անհետացել է Ազգային արխիվից
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը երկու անգամ ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել, սակայն 2012թ-ի...
Այլևս 2500 դրամը չի վճարվելու. Տեխզննության կտրոնն այլևս պետք չի լինի փակցնել ավտոմեքենայի հողմապակուն
Ազգային ժողովում քննարկում են նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել տեխզննման գործընթացում:Կառավարությունն...
Էրդողանը մեղադրեց ՀՀ-ին. ինչո՞ւ է ուշանում պաշտոնական Երևանի պատասխանը. ԱԳՆ-ից մանրամասնում են
Այսօր շատ է քննարկվում հարցը՝ ինչու պաշտոնական Երևանը չի պատասխանում Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարություններին, թե...