Գուցե Ծառուկյանը միանա իմ նախաձեռնությանը՝ տեսնենք 132 պատգամավորները կանցնե՞ն այդ թեստը. «Իմ քայլի» պատգամավոր
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն այսօր հիշեց՝ ինչպես անցած տարի իր նախագիծը չդրվեց շրջանառության։
«Անցած տարի օրենքի նախագիծ էի փորձում շրջանառության մեջ դնել, որով առաջարկում էի, որ Աժ պատգամավորները հոգեբանական ստուգում անցնեն։ Այդ ժամանակ շատ վատ արձագանքեցին ԲՀԿ-ական պատգամավորները, ես զարմացա, ասեցին, որ այդտեղ ազատ ընտրության խախտում կա։ Բայց քանի որ այսօր ԲՀԿ ղեկավարն է այդպիսի հայտարարություն արել երևի մեկ տարվա ընթացքում մի բան է փոխվել,- Աժ-ում ելույթի ժամանակ նշեց նա՝ անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառմանը, թե «ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»:
«Այն ժամանակ ես ասում էի, որ եթե Աժ-ի պատգամավորներն են ընտրում դատախազին, որը անցնում է այդ չափորոշիչներով, խելամիտ է, որ նախ իրենք անցնեն այդ թեստը։ Գուցե Գագիկ Ծառուկյանը միանա իմ նախաձեռնությանը և այն կյանքի կոչենք՝ հասկանալու այստեղ գտնվող 132 պատգամավորները կանցնեն այդ թեստը, թե ոչ»,- շարունակեց Քրիստինե Պողոսյանը։
Նշենք, որ ԲՀԿ առաջնորդի գրառումը վերաբերում էր ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Նմանատիպ հոդվածներ
Արայիկ Հարությունյանն ասաց, թե որ դեպքում կհեռանա
Եթե իմ հրաժարականի համար հիմքեր լինեն, ես մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին և ինքս դիմում կգրեմ: Այս մասին մամուլի ասու...
Ռուբեն Հայրապետյանի քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքն անհետացել է Ազգային արխիվից
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը երկու անգամ ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել, սակայն 2012թ-ի...
Այլևս 2500 դրամը չի վճարվելու. Տեխզննության կտրոնն այլևս պետք չի լինի փակցնել ավտոմեքենայի հողմապակուն
Ազգային ժողովում քննարկում են նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել տեխզննման գործընթացում:Կառավարությունն...
Էրդողանը մեղադրեց ՀՀ-ին. ինչո՞ւ է ուշանում պաշտոնական Երևանի պատասխանը. ԱԳՆ-ից մանրամասնում են
Այսօր շատ է քննարկվում հարցը՝ ինչու պաշտոնական Երևանը չի պատասխանում Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարություններին, թե...